Պայթյուն Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը վնասվածքներ է ստացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i229270-Պայթյուն_Մարտունու_Սուրբ_Աստվածածին_եկեղեցու_հովվատանը._հոգևոր_հովիվը_վնասվածքներ_է_ստացել
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Մարտունու եկեղեցու հարևանությամբ, տուժել է քահանան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2025 12:55 Asia/Tehran
  • Պայթյուն Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը վնասվածքներ է ստացել

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Մարտունու եկեղեցու հարևանությամբ, տուժել է քահանան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքը գրում է, որ ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։

Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Բարսեղյանը և տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Sputnik․