Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i229272-Քրդական_համայնքն_ակցիա_է_իրականացնում_Երևանում_ՄԱԿ_ի_գրասենյակի_մոտ
1999 թվականից Օջալանը բանտարկված է Էմրալի կղզում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2025 13:00 Asia/Tehran
  • Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

1999 թվականից Օջալանը բանտարկված է Էմրալի կղզում։

Քրդական համայնքը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 26-րդ տարելիցի կապակցությամբ։

Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։

Նշենք, որ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։