Ռուս փորձագետը Հայաստանի իրավիճակը համեմատել է Ուկրաինայի հետ
Ռուս փորձագետ Եվգենի Սատանովսկին Հայաստանում իրավիճակը համեմատելով Ուկրաինայի իրավիճակի հետ՝ ասել է. «Արտաքին անվտանգության հարցերում Հայաստանը դեռ հույսը դնում է Ռուսաստանի վրա, բայց Մոսկվան կարևորություն չի տալիս մի երկրի ճակատագրին, որի հետ հարաբերությունները խզել է»։
Սատանովսկին նշելով, որ Հարավային Կովկասը վերածվել է աշխարհաքաղաքական մի քանի խոշոր դերակատարների մարտադաշտի, սակայն Ռուսաստանը ներկայումս դրանց թվում չէ, հավելել է.- «Հայաստանի արևմտամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի ազդեցության և շահերի գոտուց։ Եթե սրանից հետո Հայաստանի գոյությանը վտանգ սպառնա, ապա ռուսական միջամտության վրա հույս դնելն ապարդյուն կլինի։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է անհանգստանանք մի երկրի համար, որի առաջնորդը Հայաստանի պատմության մեջ ունի այնպիսի դերակատարություն,ինչպես Զելենսկին Ուկրաինայի պատմության մեջ»։