Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i229486-Ալեն_Սիմոնյանը_մասնակցել_է_Իտալիայի_Սենատում_անցկացված_ԵՄ_քաղաքականությունների_հանձնաժողովի_լսումներին
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 21, 2025 12:00 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումներին

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին:

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման օրակարգը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը:

news.am