Հայաստանն ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում
Փետրվար 22, 2025 09:53 Asia/Tehran
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, հաշվի առնելով վերջին տարիներին երկրի անվտանգային միջավայրում տեղի ունեցած փոփոխությունները։ Իսկ փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։