Թրամփը ցանկանում է համագործակցել Ադրբեջանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i233316-Թրամփը_ցանկանում_է_համագործակցել_Ադրբեջանի_հետ
Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր գործընկերությունը և տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և անհամբեր սպասում է Բաքվի հետ այս ոլորտում հետագա համագործակցությանը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 03, 2025 10:27 Asia/Tehran
  • Թրամփը ցանկանում է համագործակցել Ադրբեջանի հետ

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր գործընկերությունը և տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և անհամբեր սպասում է Բաքվի հետ այս ոլորտում հետագա համագործակցությանը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Թրամփի ուղերձը կարդացել է Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Վյաթ Թելկեն, իսկ տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Թրամփը նշել է, որ վերջին 30 տարիները «նշանավորվել են տարածաշրջանի էներգետիկ ոլորտում Ադրբեջանի առաջատարությամբ և գլոբալ էներգետիկ անվտանգության նկատմամբ նրա նվիրվածությամբ»։

Վերջին 30 տարիների ընթացքում մեր երկու երկրները կառուցել են չափազանց արդյունավետ գործընկերություն ածխաջրածնային ոլորտում։ Մենք կիսում ենք այն տեսակետը, որ բնական գազը կարևոր դեր կխաղա առաջիկա տասնամյակներում աշխարհում էներգիայի աճող պահանջարկը բավարարելու գործում, և մենք աջակցում ենք յուրաքանչյուր երկրի իրավունքին՝ օգտագործելու իր ռեսուրսները սեփական բարգավաճման համար։ 

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր գործընկերությունը և տարածաշրջանային էներգետիկ կայունությունը, որը դա հնարավոր է դարձնում։ Ես անհամբեր սպասում եմ մեր շարունակական համագործակցությանը այս կարևոր ոլորտում։ Միասին մենք կարող ենք ապագայում հասնել ավելի մեծ էներգետիկ անկախության, կայուն զարգացման և տնտեսական աճի», - նշել է ամերիկացի առաջնորդը։