Հայաստանը պատրաստ է աջակցել Իրան –ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը. ՀՀ արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i233414-Հայաստանը_պատրաստ_է_աջակցել_Իրան_ԱՄՆ_հարաբերությունների_կարգավորմանը._ՀՀ_արտգործնախարար
Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2025 14:34 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է աջակցել Իրան –ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը. ՀՀ արտգործնախարար

Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստին, մենք մեր բոլոր գործընկերներն տեղեկացրել ենք, վերջերս էլ թարմացրել ենք այդ տեղեկացումը, որ պատրաստ ենք մեր հնարավորություններն ի նպաստ բերել մեր երկու՝ թեկուզ և հակադիր դիրքորոշումներ ու դիրքավորումներ ունեցող գործընկերների միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նախարար Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանն արդեն բավականին մեծ փորձ է կուտակել հարաբերությունների կարգավորման համատեքստում և պատրաստ է իր փորձը գործընկերներին էլ փոխանցել։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց ուրանի հարստացման իրավունքի պահպանման: Նա ընդգծել էր, որ Իրանը շատ բան է զոհաբերել իր ատոմային ծրագրի զարգացման համար:

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին: