Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i233454-Հայաստանի_վարչապետն_ու_Իրանի_նախագահը_հեռախոսազրույց_են_ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 06, 2025 14:36 Asia/Tehran
  • Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։