Հայտնի է ՀՀ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների օրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i233470-Հայտնի_է_ՀՀ_Ազգային_ժողովի_հաջորդ_ընտրությունների_օրը
ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թ–ի հունիս 7–ին։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 07, 2025 16:21 Asia/Tehran
  • Հայտնի է ՀՀ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների օրը

ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թ–ի հունիս 7–ին։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Հետհաշվարկը սկսված է…»,– գրել է նա։

Նշենք, որ ԱԺ վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021թ–ին։Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։

Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։

Sputnik