Մեկնաբանություն- Արդյոք Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կհաջողվի՞
ՀՀ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին և Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին առաջադրել է որպես վարչապետի թեկնածու։
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, խմբակցությունը, որը կապված է Հայաստանի նախկին նախագահ (2008-2018) Սերժ Սարգսյանի հետ, խորհրդարանում ունի ընդամենը 6 տեղ։ Իմպիչմենտի առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ձայն։ Բացի այդ, վարչապետի պաշտոնանկության համար անհրաժեշտ է Հայաստանի խորհրդարանի ընդհանուր 107 պատգամավորներից առնվազն 54-ի դրական ձայնը։ Հետևաբար, հաջողության հեռանկարները ներկա պայմաններում կասկածելի են։
Իմպիչմենտի մասին հայտարարությունն առաջին հայացքից ավելի շատ ձևական և քարոզչական քայլ է թվում, քան հաջողության բարձր հավանականությամբ արվող քայլ։ Այս գործողությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից։
Ընդդիմության թույլ խորհրդարանական կշիռը
«Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի խորհրդարանի ընդհանուր 107 տեղերից ընդամենը 6 տեղ, մինչդեռ իմպիչմենտի առաջարկի պաշտոնական գրանցման և վերջնական քվեարկության համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն և 54 պատգամավորի աջակցություն։ Սա վկայում է այն մասին, որ ծրագիրն իրականում ոչ մի տեղ չի հասնի առանց այլ ընդդիմադիր խմբերի և նույնիսկ իշխող խմբակցության որոշ անդամների լայն աջակցության։
Անհամաձայնություններ ընդդիության շրջանում
Հայաստանի ընդդիմությունը, չնայած Փաշինյանի քաղաքականության նկատմամբ դժգոհությանը, հատկապես 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, միասնական չէ։ Ընդդիմադիր տարբեր խմբակցություններում շարունակվում են տարաձայնություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպես՝ իշխանության հետ փոխգործակցությունը, Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ դիրքորոշումն, ինչպես նաև ներքին հարցերի, ինչպիսիք են կոռուպցիան և տնտեսական բարեփոխումները։
Հատկանշական է նաև, որ չնայած տնտեսական և անվտանգության իրավիճակի վերաբերյալ հրապարակային քննադատությանը, ընդիմությունը դեռևս չի կարողացել գտնել Փաշինյանին փոխարինելու միջոց և քաղաքականապես մասնատված է։ Այս պայմաններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է գերիշխել երկրի քաղաքական մթնոլորտում։
Փաշինյան; Թույլ, բայց դեռևս գերիշխող
Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունը նվազեց Ղարաբաղի կորստից հետո։ Բայց նրան դեռ հաջողվել է պահպանել իր իշխանությունը՝ վերահսկելով խորհրդարանի մեծամասնությունը։ Նա շարունակել է ամրապնդել իր դիրքերը որպես վարչապետ՝ օգտվելով մեդիա տարածքից, արևմտյան կողմնորոշմամբ մոտեցումներից և ներգրավելով միջին և քաղաքային խավերի աջակցությունը։
Որոշ փորձագետների կարծիքով՝ մոտեցող ընտրությունները կարող են լինել Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար այս պահն ընտրելու ամենակարևոր պատճառներից մեկը։
Ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ երկրի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին՝ մոտ մեկ տարի անց։ Հարկ է նշել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում՝ 107 տեղերից 71-ը, և կառավարում է առանց կոալիցիա կազմելու անհրաժեշտության։
Ընդդիմությունը (Միացյալ Հայաստան + Պատիվ ունեմ) ունի ընդամենը 35 մանդատ։ Իմպիչմենտի գործընթացի պաշտոնական մեկնարկի համար անհրաժեշտ է առնվազն 36 մանդատ, իսկ հաջողության հասնելու համար՝ 54 ձայն։ Այս ընդդիմադիր խմբակցությունները չունեն արդյունավետ խորհրդարանական գործիքներ կառավարությունը հեռացնելու համար, եթե իշխող կուսակցության ներքին համախմբվածությունը չխզվի։
Նման պայմաններում կարելի է եզրակացնել, որ իմպիչմենտի մասին հայտարարությունն հասարակության և այլ քաղաքական խմբերի արձագանքը ստուգելու փորձ է։ Հաշվի առնելով խորհրդարանում իշխանության ներկայիս կառուցվածքը և ընդդիմության թվային թուլությունը, այս քայլը գործնական արդյունքների հասնելու քիչ հավանականություն ունի, սակայն այն կարող է ապագայում ավելի լուրջ քայլերի և նույնիսկ իշխող կոալիցիայի ներսում պառակտման պատճառ դառնալ։