Հայաստան խմբակցությունը վերահաստատում է իմպիչմենտին աջակցելու պատրաստակամությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i233542-Հայաստան_խմբակցությունը_վերահաստատում_է_իմպիչմենտին_աջակցելու_պատրաստակամությունը
«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է պատրաստակամությունը՝ աջակցելու վարչապետի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2025 14:25 Asia/Tehran
  • Հայաստան խմբակցությունը վերահաստատում է իմպիչմենտին աջակցելու պատրաստակամությունը

«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է պատրաստակամությունը՝ աջակցելու վարչապետի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Վարդանյանի խոսքով՝ պատրաստ են հարցի շուրջ հավելյալ քննարկումներ ունենալ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։
Հիշեցնենք\` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։

Sputnik