Իմպիչմենտի համար ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին 2 ձայն է պակասում
Հունիս 11, 2025 10:46 Asia/Tehran
«Հայաստան» խմբակցության 28 ստորագրություն պատրաստ է, ձևաթուղթը խմբակցության գրասենյակում դրված է4 և երբ սկսվի իմպիչմենտի գործընթաց, այն կփոխանցվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ոչ թե պետք է կենտրոնանալ «Հայաստան» խմբակցության վրա ու հարցը այլ ուղղությամբ տանել, այլ ջանքերը պետք է կենտրոնացնել և փորձել համապատասխան քանակի ստորագրություն ունենալ` գործը առաջ տանելու համար»,– ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները 34-ն են։ Իմպիչմենտի գործընթացը սկսելու համար պակասում է ևս երկու ստորագրություն։
sputniknews