Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i233648-Իրանը_վճռական_է_Հայաստանի_հետ_հարաբերությունները_զարգացնելու_հարցում
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Մեհդի Սոբհանին այսօր հունիսի 11-ին ՀՀ Ազգային  Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ  ընդգծել է Երևանի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ խորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու  Թեհրանի վճռականությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2025 14:00 Asia/Tehran
  • Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Մեհդի Սոբհանին այսօր հունիսի 11-ին ՀՀ Ազգային  Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ  ընդգծել է Երևանի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ խորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու  Թեհրանի վճռականությունը։

ISNA-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային Ժողովում մտերմիկ մթնոլորտում անցկացված հանդիպումը հնարավորություն էր վերանայելու երկու երկրների միջև քաղաքական, խորհրդարանական և տարածաշրջանային հարաբերությունները։

Ողջունելով այս հանդիպումը՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները համարելով Իրանի և Հայաստանի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների նշան , ասել է․

«Խորհրդարանական հարաբերությունները հարմար հարթակ են երկկողմ համագործակցության խորացման և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման համար»։

Շարունակելով զրույցը՝ Իրանի դեսպանը, գոհունակություն հայտնելով առկա փոխգործակցությունների կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի հետ համակողմանի հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը։ 

«Իրանը պատրաստ է բոլոր մակարդակներում,մասնավորապես՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև  ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը», հավելել է դեսապանը։

Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։