Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i235084-Ժամանակավորապես_կդադարեցվի_Վրաստանի_տարածքով_Հայաստան_գազի_մատակարարումը
Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2025 12:53 Asia/Tehran
  •  Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը :

Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ 

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: