Հայաստանն ու Թուրքիան սահմանային անցակետի գործարկման առաջին հանդիպումը կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i236726-Հայաստանն_ու_Թուրքիան_սահմանային_անցակետի_գործարկման_առաջին_հանդիպումը_կանցկացնեն
Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
(last modified 2025-09-07T09:35:37+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 13:05 Asia/Tehran
  • Հայաստանն ու Թուրքիան սահմանային անցակետի գործարկման առաջին հանդիպումը կանցկացնեն

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

Նշվում է, որ այդ նպատակով անցակետով Հայաստան կմեկնի թուրքական պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:

Բանակցություններում կարող են որոշումներ ընդունվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, պաշտոնյաները կարող են քննարկել նաև նախկինում ընդունված որոշումների իրականացումը:

Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: