Ռուբինյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին
https://parstoday.ir/hy/news/armenia-i236816-Ռուբինյանը_Թուրքիայի_հետ_կարգավորման_գործընթացը_ներկայացրել_է_Իրանի_ԱԳ_նախարարի_տեղակալին
ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:
(last modified 2025-09-09T12:27:25+00:00 )
Սեպտեմբեր 09, 2025 15:57 Asia/Tehran
  • Ռուբինյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը ներկայացրել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեին։
Լուրը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Հանդիպումը կայացել է այսօր, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։
«Իրանի ԱԳ փոխնախարարի խնդրանքով Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել»,– ասված է հաղորդագրությունում։