ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը Ֆիդանի հայտարարությանը՝ խաղաղության պայմանագրի ժամկետի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i236988-ՀՀ_ԱԳՆ_խոսնակի_պատասխանը_Ֆիդանի_հայտարարությանը_խաղաղության_պայմանագրի_ժամկետի_վերաբերյալ
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2025 07:28 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը Ֆիդանի հայտարարությանը՝ խաղաղության պայմանագրի ժամկետի վերաբերյալ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը

«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին,  հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:
 Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծեց Անի Բադալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։