Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
https://parstoday.ir/hy/news/armenia-i236992-Այսօր_հայ_առաքելական_եկեղեցին_նշում_է_Խաչվերացը
Այսօր`սեպտեմբերի 11-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
(last modified 2025-09-14T11:47:39+00:00 )
Սեպտեմբեր 14, 2025 15:17 Asia/Tehran
  • Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր`սեպտեմբերի 11-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: