Պարսկերեն լեզվի դասարանի բացում Երևանի թիվ 34 դպրոցում
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ Երևանի թիվ 34 դպրոցում բացվեց պարսկերեն լեզվի դասարանը։
Այս դասարանը վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ջանքերով։
Դասարանի բացման արարողության ժամանակ Երևանի թիվ 34 դպրոցի տնօրեն տիկին Նարինե Մանուկյանը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջաակցությունը պարսկերեն լեզվի դասարանի վերակառուցման և կահավորման գործում, ընդգծեց պարսկերեն սովորելու կարևորությունը հայ աշակերտներին Իրանի հետ ծանոթացնելու և երկու ազգերի միջև բարեկամությունը ամրապնդելու համար։ Նրա խոսքով՝ դպրոցի 200 աշակերտներից 80-ը պարսկերեն են սովորում։
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նաև իր գոհունակությունը հայտնեց դեսպանատան կողմից թիվ 34 դպրոցում պարսկերեն լեզվի դասարանի վերակառուցման և կահավորման գործում ցուցաբերած օգնության համար՝ պարսկերեն սովորող աշակերտներին և դասավանդող ուսուցիչներին համարելով Իրանի և Հայաստանի միջև մշակութային կամուրջներ, որոնք կարևոր դեր են խաղում երկու երկրների միջև մշակութային հարաբերություններում և բարեկամության ամրապնդման գործում։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը և այս երկրի իրավական ու կրթական մարմիններին՝ Հայաստանում պարսկերենի դասավանդման հարթակ տրամադրելու համար։