Հայաստանը կարող է և Եվրամիության անդամ չդառնալ. Փաշինյան
Սեպտեմբեր 23, 2025 17:14 Asia/Tehran
Հայաստանը կարող է չդառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումում» կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
«Մեր նպատակն է ապահովել ԵՄ չափանիշները։ Ընդ որում, բոլոր ոլորտներում», - հավելել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հասարակության մեջ շատ է խոսվում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության նպատակահարմարության կամ անիրատեսականության վերաբերյալ։
«Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ասում են, որ մեր նպատակը ԵՄ չափանիշներին հասնելն է բոլոր ոլորտներում։ Սա ամենակարևորն է, քանի որ շատերը դրանում որոշակի աշխարհաքաղաքական պահեր են տեսնում», - նշել է կառավարության ղեկավարը։