Ցնցված եմ. հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն. Ռուբեն Ռուբինյան
Սեպտեմբեր 24, 2025 06:02 Asia/Tehran
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մերձավանում կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:
Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- հայտարարել է ՔՊ-ականը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։