Ցնցված եմ. հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն. Ռուբեն Ռուբինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i237326-Ցնցված_եմ._հանցագործները_պետք_է_արագ_բացահայտվեն_և_պատժվեն._Ռուբեն_Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մերձավանում կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2025 06:02 Asia/Tehran
  • Ցնցված եմ. հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մերձավանում կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:
Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- հայտարարել է ՔՊ-ականը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։