Իրանի արդարադատության նախարարը Հայաստան է այցելել
Սեպտեմբեր 24, 2025 14:45 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին այսօր՝ չորեքշաբթի, մեկնել է Երևան՝ իր հայ գործընկերոջ հրավերով։
Այս այցի նպատակն է զարգացնել երկու երկրների միջև դատաիրավական համագործակցությունը։
Արդարադատության նախարարը Հայաստանում կստորագրի երկկողմ իրավական փաստաթղթերը և կմասնակցի Իրանի և Հայաստանի միջև կալանավորների փոխանցման վերաբերյալ բանակցություններին։
Իրանը և Հայաստանը երկու տասնամյակ շարունակ սերտ համագործակցություն են ունեցել դատական ոլորտում։
Երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ հանցագործների արտահանձնման և դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ։