Հայաստանում ԻԻՀ դեսպանի ներկայությամբ, Երևանի Սլավոնական համալսարանում կայացել է Ռուդքաիի սենյակի բացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i237446-Հայաստանում_ԻԻՀ_դեսպանի_ներկայությամբ_Երևանի_Սլավոնական_համալսարանում_կայացել_է_Ռուդքաիի_սենյակի_բացումը
Սեպտեմբերի 26-ին, Հայաստանում ԻԻՀ դեսպանի ներկայությամբ, Երևանի Սլավոնական համալսարանում կայացել է Ռուդքաիի սենյակի բացումը։
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Սեպտեմբեր 27, 2025 09:41 Asia/Tehran
  • Հայաստանում ԻԻՀ դեսպանի ներկայությամբ, Երևանի Սլավոնական համալսարանում կայացել է Ռուդքաիի սենյակի բացումը

Սեպտեմբերի 26-ին, Հայաստանում ԻԻՀ դեսպանի ներկայությամբ, Երևանի Սլավոնական համալսարանում կայացել է Ռուդքաիի սենյակի բացումը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, համալսարանի ռեկտորը, Արևելագիտության ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորներ և ուսանողներ։

Սենյակը վերանորոգվել և կահավորվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ և օգնությամբ։ Համալսարանի ռեկտորը նշել է, որ Ռուդաքիի սենյակի բացումը կարևոր քայլ է Իրանի և Հայաստանի միջև գիտական և մշակութային համագործակցության ամրապնդման գործում։

Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին արարողության ժամանակ նույնպես ընդգծել է, որ իրանագետները կամուրջ են երկու ազգերի միջև, և որ մշակութային համագործակցությունը կազմում է երկկողմ հարաբերությունների խորագույն մասը։

Համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասատուրյանը բարձր է գնահատել դեսպանատան աջակցությունը, մասնավորապես՝ իրանագիտության բաժնի ուսանողներին կրթաթոշակների տրամադրումը, և կոչ է արել շարունակել այս համագործակցությունը։