Ամուլսարի հանքավայրում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ
https://parstoday.ir/hy/news/armenia-i237970-Ամուլսարի_հանքավայրում_հաստատված_պաշարները_կազմում_են_73_տոննա_ոսկի_294_տոննա_արծաթ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
(last modified 2025-10-11T09:56:29+00:00 )
Հոկտեմբեր 11, 2025 13:26 Asia/Tehran
  •  Ամուլսարի հանքավայրում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։

 Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության  հաղորդագրության.  

Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։

Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։

«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե», -նշել է նախարարը։

Նա հետևել է Ամուլսարի հանքավայրի տարածքում ենթակառուցվածքների և հիմնական շինարարական օբյեկտների լայնածավալ աշխատանքներին, որոնցում ներգրավված է 10-ից ավելի ընկերություն։

 Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։

Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք: 

Ոսկու ներկայիս շուկայական գների հաշվարկով տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները շահագործման ընթացքում կազմելու են ավելի քան 120 միլիոն ԱՄՆ դոլար։

Շահագործման ընթացքում ստեղծվելու է ավելի քան 1000 աշխատատեղ։   Ընկերությունը նաև պարտավորվել է տարեկան 7 միլիոն ԱՄՆ դոլար վճարել Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին։