Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i238312-Տեղի_է_ունեցել_Հայաստանի_և_Ադրբեջանի_խորհրդարանների_նախագահների_հանդիպումը
Սիմոնյանն ու Գաֆարովան պայմանավորվել են աջակցել միջխորհրդարանական վստահության ամրապնդմանը։
(last modified 2025-10-25T15:58:55+00:00 )
Հոկտեմբեր 21, 2025 19:44 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը

Սիմոնյանն ու Գաֆարովան պայմանավորվել են աջակցել միջխորհրդարանական վստահության ամրապնդմանը։

Ժնևում ավարտվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակներում։

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների միջև երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակներում։

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը: