Հայաստանում բանտարկված 7 իրանցիներ տեղափոխվել են Իրան
Հայաստանի բանտերում գտնվող յոթ իրանցիներ տեղափոխվել են Իրան։
ISNA-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ Արդարադատության նախարարության մարդու իրավունքների և միջազգային գործերի փոխնախարար Ասկեր Ջալալյանը հայտարարել է Հայաստանում բանտարկված յոթ իրանցիների երկիր տեղափոխման մասին՝ հավելելով. «Արդարադատության նախարարի վերջերս Հայաստան կատարած այցից և իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից ու քննարկումից հետո այդ անձինք տեղափոխվել են Իրան՝ հետագա պատիժը կրելու համար»։
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կառուցողական համագործակցությանը, նա ասել է. «Երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը համապատասխան, այս տարի երկու փուլով Իրան է տեղափոխվել Հայաստանում բանտարկված 24 իրանցի»։