Սա որոշակի առումով անկեղծության պոռթկում էր. Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանի հարցազրույցի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i238448-Սա_որոշակի_առումով_անկեղծության_պոռթկում_էր._Աբրահամյանը_Սուրեն_Պապիկյանի_հարցազրույցի_մասին
Պաշտպանության նախարարը եթերում անդրադառնալով պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը, նշեց, որ բանակը հասարակության համար պետք է լինի ցանկալի, ընկալելի և կալանավայրի չվերածվի:
(last modified 2025-10-25T14:21:10+00:00 )
Հոկտեմբեր 25, 2025 17:51 Asia/Tehran
  • Սա որոշակի առումով անկեղծության պոռթկում էր. Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանի հարցազրույցի մասին

Պաշտպանության նախարարը եթերում անդրադառնալով պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը, նշեց, որ բանակը հասարակության համար պետք է լինի ցանկալի, ընկալելի և կալանավայրի չվերածվի:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ եթե ակնարկ է արվում բանակում ոչ կանոնադրական բարքերի մասին, ապա հիշեցնում է, որ արդեն 7.5 տարի է ՔՊ-ն իշխանության է և դա սեփական իշխանությանն ուղղված ծանր մեղադրանք է:

«Երկրորդ, եթե սա քննարկվում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման համատեքստում, ապա պետական առաջնահերթությունները, որոնք կապված են մեր քաղաքացիների անվտանգության և երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ, պետք է դիտարկվեն ոչ թե հանրության հաճելու ակնթարթների կամ ցանկությունների, այլ առաջադրված մարտական խնդիրների տրամաբանության ներքո:

Սա նաև որոշակի առումով անկեղծության պոռթկում էր առ այն, որ այս փոփոխությունը բխում է ո´չ թե երկրի անվտանգային անհրաժեշտությունից, այլ հանրությանը հաճելի փոփոխություններ մատուցելու տրամաբանությունից, ինչն անխոս իր մեջ նախընտրական ընդգծված հետք ունի:

Շարունակելի»,- գրել է Աբրահամյանը։