Հայկական կարմիր խաչն ու Իրանի Կարմիր մահիկը կհամագործակցեն․ հուշագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i238544-Հայկական_կարմիր_խաչն_ու_Իրանի_Կարմիր_մահիկը_կհամագործակցեն_հուշագիր_է_ստորագրվել
Հայկական կարմիր խաչն ու Իրանի Կարմիր մահիկն առողջապահական, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում համատեղ մարդասիրական ծրագրեր են նախատեսում իրականացնել։ ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը և Իրանի Կարմիր մահիկի նախագահ դոկտոր Փիրհոսեյն Քոլիվանդը համատեղ հուշագիր են ստորագրել։
(last modified 2025-10-28T13:26:09+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 16:56 Asia/Tehran
  • Հայկական կարմիր խաչն ու Իրանի Կարմիր մահիկը կհամագործակցեն․ հուշագիր է ստորագրվել

Հայկական կարմիր խաչն ու Իրանի Կարմիր մահիկն առողջապահական, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում համատեղ մարդասիրական ծրագրեր են նախատեսում իրականացնել։ ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը և Իրանի Կարմիր մահիկի նախագահ դոկտոր Փիրհոսեյն Քոլիվանդը համատեղ հուշագիր են ստորագրել։

«Իրանի Կարմիր մահիկի հետ հարաբերություններում նոր շունչ է մտել նախորդ տարվա Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից հետո, երբ նրանք 1 բեռնատար օգնություն էին ուղարկել Հայաստան։ Ունենալով բազմաթիվ հնարավորություններ՝ իրանական Կարմիր մահիկը նաև ցանկություն է հայտնել հայկական Կարմիր խաչի հետ էլ ավելի խորացնել հարաբերությունները։ Ապագայում ավելի պրակտիկ գործողությունների կանցնենք մեր գործընկերների հետ»,- նշեց Ներսիսյանը։

Քոլիվանդն էլ ընդգծեց, որ իրենք պատրաստ են կիսվել սեփական փորձով, իրենց կարողությունները ներդնել հարկ եղած դեպքում։

«Մենք պատրաստակամություն ենք հայտնում մեր հնարավորությունները, կարողությունները և փորձը փոխանակելու համար։ Մեկնարկը տրվեց։ Համագործակցությունը լինելու է ուսումնական ոլորտում, փրկարարական աշխատանքներում և այլ ոլորտներում, որոնք Կարմիր մահիկի լիազորությունների շրջանակում են։ Մեր աշխատանքներում նաև սմարթ հնարավորություններ են օգտագործվում։ Մենք նաև լայն գործունեություն ենք ծավալում ավանդական բժշկության, բուսաբուժության և բժշկական այլ ոլորտներում։ Մյուս ոլորտը, որտեղ կցանկանան գործունեություն ծավալել, բժշկական և առողջապահության ոլորտն է»,- նշեց Իրանի Կարմիր մահիկի նախագահը։

Նա նշեց, որ իրենց կազմակերպությունում մեծ նշանակություն ունի այն, որ մարդկանց համար իրենց օգնությունը հնարավորինս հասանելի լինի։ Իրանի Կարմիր մահիկը գյուղերում և դժվար հասանելի տարածքներում նույնպես կենտրոններ ունի։