Հայաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Վրաստանի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i239224-Հայաստանը_վճռականորեն_աջակցում_է_Վրաստանի_ինքնիշխանությանը_և_տարածքային_ամբողջականությանը._Վրաստանի_ԱԳ_նախարար
Հայաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
(last modified 2025-11-14T11:51:52+00:00 )
Նոյեմբեր 14, 2025 15:21 Asia/Tehran
  • Հայաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Վրաստանի ԱԳ նախարար

Հայաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի բարգավաճման և կայունության համար:

«Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը շարունակում է մնալ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան կողմնակից, ինչը հաստատվում է նաև միջազգային ասպարեզում։ Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ձևաչափերով և միջազգային կազմակերպություններում», - ընդգծել է Բոչորիշվիլին։

https://tert.am/am/news/2025/11/14/mfa-armenia-georgia/4249989