Հայ փորձագետները վաղը Բաքու կմեկնեն. կառավարությունը 17.5 մլն դրամ է հատկացրել
Նոյեմբեր 20, 2025 16:33 Asia/Tehran
Հայ փորձագետները վաղը՝ նոյեմբերի 21–ին կմեկնեն Բաքու։
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում որոշում է կայացրել Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով կազմակերպել Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ:
Պիտակ