Սյունիքի մարզում 3 նոր սահմանապահ ուղեկալ է բացվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i239588-Սյունիքի_մարզում_3_նոր_սահմանապահ_ուղեկալ_է_բացվել
ՀՀ Սյունիքի մարզում երեք նոր սահմանապահ ուղեկալ է բացվել։ Տեղեկոթյունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
(last modified 2025-11-23T11:38:31+00:00 )
Նոյեմբեր 23, 2025 15:08 Asia/Tehran
  • Սյունիքի մարզում 3 նոր սահմանապահ ուղեկալ է բացվել

ՀՀ Սյունիքի մարզում երեք նոր սահմանապահ ուղեկալ է բացվել։ Տեղեկոթյունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

 «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շրջայց է կատարել նորակառույց երեք ուղեկալներում, ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

Այցի ընթացքում Անդրանիկ Սիմոնյանը ծանոթացել է նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։