Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
https://parstoday.ir/hy/news/armenia-i239654-Նոյեմբերի_29_ին_դուրս_կբերվի_Աստվածամուխ_Սուրբ_Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նոյեմբերի 29-ին  տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
(last modified 2025-11-25T10:41:19+00:00 )
Նոյեմբեր 25, 2025 14:11 Asia/Tehran
  • Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նոյեմբերի 29-ին  տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։

Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին ժամը 17։30–ին երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

https://armenpress.am/hy/article/1235929