Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումն
https://parstoday.ir/hy/news/armenia-i239804-Ադրբեջանի_Գաբալա_քաղաքում_տեղի_է_ունեցել_Մհեր_Գրիգորյանի_և_Շահին_Մուստաֆաևի_հանդիպումն
Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:
(last modified 2025-11-28T15:03:35+00:00 )
Նոյեմբեր 28, 2025 18:33 Asia/Tehran
  •  Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել  Մհեր Գրիգորյանի և  Շահին Մուստաֆաևի հանդիպումն

Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025թ. հունվարի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում: