Արարատ Միրզոյանը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i239988-Արարատ_Միրզոյանը_Վիեննայում_կմասնակցի_ԵԱՀԿ_նախարարական_խորհրդի_հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելից մեկնել է Վիեննա, որտեղ դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2025 08:06 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելից մեկնել է Վիեննա, որտեղ դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ Արարատ Միրզոյանը եզրափակել է Բրյուսել կատարած այցը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ համաժողովին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ինչպես նաև Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։