ԱԱԾ–ն ձերբակալել է Արշակ սրբազանին
Ձերբակալության պահին Արշակ սրբազանը ՀՀ քննչական կոմիտեի շենքում է եղել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ինչպես հայտնի է, «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` այն վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։
«ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին»,- գրել է Բաբայանը։