TRIPP նախագծի իրացումը կունենանք մեր նշած ժամանակահատվածում. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i240008-tripp_նախագծի_իրացումը_կունենանք_մեր_նշած_ժամանակահատվածում._Փաշինյան
Շարունակվում է ակտիվ աշխատանքը TRIPP («Թրամփի ուղի») նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ: 
(last modified 2025-12-04T14:12:31+00:00 )
Դեկտեմբեր 04, 2025 17:42 Asia/Tehran
  • TRIPP նախագծի իրացումը կունենանք մեր նշած ժամանակահատվածում. Փաշինյան

Շարունակվում է ակտիվ աշխատանքը TRIPP («Թրամփի ուղի») նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք, և ես կարող եմ ասել՝ իմ աչքաչափն ինձ հուշում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք գնում: Մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք TRIPP նախագծի իրացումը, սկզբնական շրջանում՝ իրավական և հայեցակարգային փաստաթղթերի մշակում և ընդունում, հաջորդ փուլում՝ պայմանագիր, հաջորդում արդեն գործնական աշխատանքների իրականացում գետնի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։ 

«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,– ասել էր վարչապետը։