Փաշինյանը Վեհափառին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i240138-Փաշինյանը_Վեհափառին_հեռացնելու_ճանապարհային_քարտեզ_է_ներկայացրել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2025 10:46 Asia/Tehran
  • Փաշինյանը Վեհափառին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել ֆեյսբուքյան էջում։ Նա 3 կետ է առանձնացրել` կաթողիկոսական տեղապահի ընտրություն, կանոնագրքի ընդունում, Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ` նոր կանոնագրքի հանաձայն։

«Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,– նշել է վարչապետը։

Փաշինյանի համոզմամբ` նոր կանոնագիրքը պետք է նախատեսի հոգևորականության վարքագծի կանոններ, ֆինանսական թափանցիկություն և եկեղեցու ապաքաղաքականություն, Հայ առաքելական եկեղեցու գործունեության համապատասխանությունը հարկային օրենսդրությանը, սոցիալական երաշխիքներ հոգևորականների համար։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 18–րդ հոդվածով նախատեսվում է, որ ՀՀ–ի և և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Իսկ «ՀՀ–ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2–րդ հոդվածի 2–րդ կետով ամրագրված է, որ ՀՀ–ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։