ԱՄՆ շտաբների պետերի միացյալ խորհուրդ. Մենք սպասում ենք ավելի շատ զոհերի 
https://parstoday.ir/hy/news/armenia-i243366-ԱՄՆ_շտաբների_պետերի_միացյալ_խորհուրդ._Մենք_սպասում_ենք_ավելի_շատ_զոհերի
Չնայած ԱՄն-ն դեռևս չի հայտարարել իր ռազմական տեխնիկայի և կառույցների կորուստների վիճակագրությունը, այդ երկրի  շտաբների պետերի միացյալ խորհուրդը խոսում է Իրանի հետ պատերազմում առաջիկա օրերին զոհերի թվի աճի մասին։
(last modified 2026-03-02T15:35:56+00:00 )
Մարտ 02, 2026 19:00 Asia/Tehran
  • ԱՄՆ շտաբների պետերի միացյալ խորհուրդ. Մենք սպասում ենք ավելի շատ զոհերի 

Չնայած ԱՄն-ն դեռևս չի հայտարարել իր ռազմական տեխնիկայի և կառույցների կորուստների վիճակագրությունը, այդ երկրի  շտաբների պետերի միացյալ խորհուրդը խոսում է Իրանի հետ պատերազմում առաջիկա օրերին զոհերի թվի աճի մասին։

Հղում անելով Fars-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ խորհրդի նախագահ Դեն Քեյնը, հաստատելով Իրանի հրթիռային հարձակումների հետևանքով ամերիկացի զինվորների մահվան մասին լուրերը, հայտարարել է, որ պատերազմում Վաշինգտոնի որոշ նպատակների իրականացումը  «դժվար և ճնշող են»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դեն Քեյնը ԱՄՆ նախագահին զգուշացրել էր Իրանի հետ պատերազմի հետևանքով մեծ ծախսերի և վնասների մասին։ 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հաստատել է զինվորների մահը և հայտարարել, որ նարնց թիվը կարող է աճել։ 
Շաբաթ առավոտյան, միջուկային բանակցությունների ֆոնին,  ԱՄՆ-ն և Իսրայելի ռեժիմը համատեղ հարձակում իրականացրեցին Իրանի դեմ։ Ի պատասխան հարձակումների՝ Թեհրանի հրթիռային գործողություն սկսեց՝ թիրախավորելով տարածաշրջանում գտնվող մի քանի ամերիկյան և իսրայելական բազաներ։