Իրանի թակարդը ԱՄՆ-ի պատերազմական տնտեսության համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i243400-Իրանի_թակարդը_ԱՄՆ_ի_պատերազմական_տնտեսության_համար
Փարսթուդեյ. Իրանը իր 20 հազար դոլարանոց ԱԹՍ-ներով Ամերիկային ստիպում է կրակել 4 միլիոն դոլարանոց հրթիռներ։
(last modified 2026-03-03T13:25:44+00:00 )
Մարտ 03, 2026 16:55 Asia/Tehran
  • Իրանի թակարդը ԱՄՆ-ի պատերազմական տնտեսության համար

Փարսթուդեյ. Իրանը իր 20 հազար դոլարանոց ԱԹՍ-ներով Ամերիկային ստիպում է կրակել 4 միլիոն դոլարանոց հրթիռներ։

Հղում անելով Թասնիմ լրատվական գործակալությանը Փարսթուդեյը հաղորդել է,  որ 《Sought China morning post》չինական թերթի անգլերեն բաժինը իր վերլուծության մեջ Ամերիկայի` որսացող հրթիռների պաշարների սահմանափ լինելու հանգամանքը բնութագրել է որպես Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կարևոր մարտահրավերներից մեկը։

Ընդամենը մի քանի օր է անցել այս  բախումների մեկնարկից , սակայն Իրանի և ԱՄՆ-ի պատերազմը արագորեն թևակոխել է  մաշողական պատերազմի փուլ։ 《Sought China morning post 》 թերթը այս պատերազմը բնութագրել է որպես 《Իրանի էժան սպառնալիք》` գրելով, որ Իրանը 20 հազար դոլարանոց ԱԹՍ-ներով Ամերիկային ստիպել է կրակել 4 միլիոն դոլարանոց հրթիռներ։

Այս թերթի փոխանցմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԹՍ-ների ալիքային հարձակումները ծանր ճնշում են գործադրում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանական համակարգերի վրա` սկսած Բահրեյնից մինչև  ԱՄԷ-ն, ինչի հետևանքով արագորեն սպառել են նրանց զենքի պաշարները։ վերլուծաբանների կարծիքով, Այս մարտի արդյունքը պարզ է. 《Կպարտվի այն կողմը, ում զինամթերքն ավելի շուտ կվերջանա》։