Պատերազմին ընդդիմացողները ցույց են անցկացրել. Դադարեցնել Իրանի դեմ պատերազմը
https://parstoday.ir/hy/news/armenia-i243404-Պատերազմին_ընդդիմացողները_ցույց_են_անցկացրել._Դադարեցնել_Իրանի_դեմ_պատերազմը
Փարսթուդեյ. Նյու Յորքի Մենհեթենում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը ընդդիմացող և հակապատերազմական հարյուրավոր ակտիվիստներ լայնածավալ երթ են անցկացրել` դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումները։
(last modified 2026-03-03T14:34:24+00:00 )
Մարտ 03, 2026 18:04 Asia/Tehran
  • Պատերազմին ընդդիմացողները ցույց են անցկացրել. Դադարեցնել Իրանի դեմ պատերազմը

Փարսթուդեյ. Նյու Յորքի Մենհեթենում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը ընդդիմացող և հակապատերազմական հարյուրավոր ակտիվիստներ լայնածավալ երթ են անցկացրել` դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումները։

Հղում անելով ԻՌՆԱ-ին Փարսթուդեյը հաղորդել է,  որ Իրանի դեմ պատերազմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքարարները Նյու Յորքի ցուրտ եղանակին տեղական ժամանակով երկուշաբթի երեկոյան իրենց երթը սկսել են Կոլոմբոսի հրապարակից և ճանապարհ են ընկել փողոցներում , որպեսզի արտահայտեն իրենց անհամաձայնությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ակնհայտ ռազմական ագրեսիայի նկատմամբ։

Ցուցարարները միաձայն վանկարկում էին. Դադարեցնել Իրանի դեմ պատերազմը։

Որոշ ցուցարարներ կրում էին Իսլամական հեղափոխության առաջնորդ , նահատակ Իմամ Խամենեիի լուսանկարը, վանկարկում էին լոզունգներ, ինչպիսին է 《համաշխարհային դարձրեք Ինթիֆադան 》 և դատապարտել են Արևմուտքի քաղաքականությունը։