Ֆարհան Հաղ. Իրանի վրա հարձակումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i243422-Ֆարհան_Հաղ._Իրանի_վրա_հարձակումը_հակասում_է_ՄԱԿ_ի_կանոնադրությանը
 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հայտարարել է. «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումները դուրս են ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներից»։
(last modified 2026-03-04T13:09:43+00:00 )
Մարտ 04, 2026 16:39 Asia/Tehran
  • Ֆարհան Հաղ. Իրանի վրա հարձակումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հայտարարել է. «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումները դուրս են ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներից»։


Հղում անելով՝ IRNA-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաղն «Ալ Ջազիրաի» հետ հարցազրույցում ասել է. «Միջազգային օրենքը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, և բոլորը պետք է հարգեն դրա սկզբունքները»։
Նա նշել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է Արևմտյան Ասիայում լարվածության աճի և հակամարտությունների շրջանակի ընդլայնման կապակցությամբ, հավելելով, որ այս պահին առաջնահերթությունը հակամարտությունների դադարեցումն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է։
Անդրադառենալով Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, Ֆարհան Հաղն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախկինում հղում էր կատարել կազմակերպության կանոնադրությանը, որի համաձայն ուժի կամ պետությունների դեմ սպառնալիքների կիրառումն արգելվում է, և ՄԱԿ-ը շարունակում է հավատարիմ մնալ այդ սկզբունքներին։
Նա հավելել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները»։