Military Watch. Իրանի հիպերձայնային հրթիռը գրեթե անհնար է խոցել
Military Watch հեղինակավոր ռազմական ամսագիրը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ Իրանի նոր՝ «Ֆաթահ 2» հիպերձայնային հրթիռը լուրջ խնդիր է դարձել Արևմուտքի և նրա դաշնակիցների պաշտպանական համակարգերի համար՝ իր անհավանական արագության և բարձր մանևրելու ունակության շնորհիվ, և այն որսալը գրեթե անհնար է։
Հղում անելով ISNA-ին, Pars Today-ը հայտնում է, որ Military Watch-ը հրապարակել է Իրանի կողմից Սիոնիստական ռեժիմի վրա վերջերս կատարված հարձակումների լուսանկարները և «Ֆաթահ 2» հրթիռում օգտագործված տեխնոլոգիան բնութագրել է որպես շրջադարձային կետ տարածաշրջանի ռազմական հավասարումների մեջ։
Հոդվածագիրը նշել է, որ Իրանը մեծ մարտահրավեր է նետել Սիոնիստական ռեժիմի պաշտպանական կարողություններին, մտնելով հիպերձայնային մարտագլխիկներ ունեցող երկրների ակումբ։