Իրանի հետ պատերազմի ծանր տնտեսական հետևանքները համաշխարհային շուկաների վրա
Իրանի դեմ ամերիկա-սիոնիստական դաշինքի սկսած պատերազմից ընդամենը չորս օր անց, Արևմտյան Ասիայում և աշխարհում դրա հետևանքներն ակնհայտ են դառնում։
Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդում է, որ էներգետիկ ռեսուրսներին հասանելիության հարցում առաջացած խնդիրների հետևանքով դրանց գների աճին զուգահեռ, լուրեր են շրջանառվում պայմանագրերի փոփոխությունների, նավթի և գազի արդյունահանման դադարեցման և համաշխարհային շուկաներում արժեքային շղթաների խոցելիության մասին։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի վարած պատերազմի և Պարսից ծոցում գտնվող երկրներում ետղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա Իրանի պատասխան հարվածների ֆոնին Իրաքը հայտարարել է Բասրայի ամենամեծ՝ Ռումաիլա նավթային հանքավայրից նավթի արդյունահանման դադարեցման մասին՝ Պարսից ծոցում լարվածության սրման և Հորմուզի նեղուցով երթևեկության դադարեցման պատճառով։
Հղում անելով նավթ առևտրով զբաղվող ընկերություններին «Ռոյթերզը» հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստից նավթի փոխադրման արժեքն աճել է ավելի քան 100%-ով՝ հասնելով 28 միլիոն դոլարի մեկ տանկերի համար։
Իրաքի նավահանգիստների մի պաշտոնյա «Ալ Ջազիրա»-ին ասել է. «Իրաքի ծովային փոխադրման արժեքները նույնպես աճել են մոտ 60%-ով՝ ապահովագրական ծախսերի աճի պատճառով»։
Հորդանանը հայտարարել է, որ դադարեցրել է գազի մատակարարումները Սիրիա՝ Իսրայելի ռեժիմի կողմից երկիր գազի արտահանման դադարեցման պատճառով, այն բանից հետո, երբ օկուպացված Պաղեստինի Հայֆայի գազային հարթակները թիրախավորվեցին իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների կողմից։
Տնտեսագետ և միջազգային արժեքային շղթայի փորձագետ Ռայան Փիթերսոնը մի հոդվածում նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմի հետևանքով հանգստյան օրերին համաշխարհային տրանսպորտային հզորությունը կրճատվել է 18 տոկոսով։