Ռուս վերլուծաբան. Իրանի վրա հարձակումը ամոթալի ավարտ կունենա Թրամփի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i243462-Ռուս_վերլուծաբան._Իրանի_վրա_հարձակումը_ամոթալի_ավարտ_կունենա_Թրամփի_համար
Նշելով, որ Իրանի դեմ ամերիկացիների և սիոնիստների ագրեսիան անօրինական է,  Ռուսաստանի քաղաքական գործընթացների կենտրոնի ղեկավարը հավելել է. «Գործողությունների մեկնարկից հետո մենք ականատես եղանք Իրանի ժողովրդի աննախադեպ  համախմբմանը»։
(last modified 2026-03-05T12:59:29+00:00 )
Մարտ 05, 2026 16:29 Asia/Tehran
  • Ռուս վերլուծաբան. Իրանի վրա հարձակումը ամոթալի ավարտ կունենա Թրամփի համար

Նշելով, որ Իրանի դեմ ամերիկացիների և սիոնիստների ագրեսիան անօրինական է,  Ռուսաստանի քաղաքական գործընթացների կենտրոնի ղեկավարը հավելել է. «Գործողությունների մեկնարկից հետո մենք ականատես եղանք Իրանի ժողովրդի աննախադեպ  համախմբմանը»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Ալեքսեյ Յարոշենկոն հինգշաբթի օրը IRNA-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստների ագրեսիայի մեկնարկից հետո իրանցիների համախմբվածությանը և միասնությանն, ասել է. «Հակառակ Վաշինգտոնի սպասումներին, այս ռազմական գործողությունը ամոթալի ավարտ կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար»։
Նա նշել է. «Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը և Թել Ավիվը սպանեցին Այաթոլլահ Խամենեիին, հարյուր հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ սգալու, և սա, իր հերթին, ցույց տվեց ամերիկյան բլիցկրիգի ձախողումը»։
Ռուս վերլուծաբանը նշել է. «Ամերիկացիները կարծում էին, որ Իրանի գերագույն առաջնորդի սպանությամբ կառավարությունը կտապալվի, բայց արդյունքը հակառակն էր, և Իրանի հասարակությունը ցույց տվեց իր անսասանությունը»։