Ալիև․ Ադրբեջանի Հանրապետությունը չի մասնակցել և չի մասնակցում Իրանի դեմ որևէ գործողությանը
Մարտ 05, 2026 18:57 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը ասել է, որ իր երկիրը չի մասնակցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին։
Նա հավելել է․ Մենք ոչ մի շահ չունենք մեր հարևանների դեմ որևէ օպերացիայում և մեր քաղաքականությունը մեզ նման բան թույլ չի տալիս։
Այս հայտարարությունը արվում է այն դեպքում, երբ հինգշաբթի առավոտյան որոշ լրատվամիջոցներ հոգեբանական գործողությամբ պնդել էին, որ 2 ԱԹՍ հարվածել է Ադրբեջանի Նախիջևանի շրջանին։