Իսպանիայի վարչապետը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին. «Ո՛չ պատերազմին» դիրքորոշումն անփոփոխ է
Մարտ 06, 2026 13:05 Asia/Tehran
Ի պատասխան Իրանի դեմ պատերազմում չհամագործակցելու դեպքում Մադրիդի հետ առևտրային հարաբերությունները խզելուԴոնալդ Թրամփի սպառնալիքի՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է. «Իսպանիայի կառավարության դիրքորոշումը «անփոփոխ» և հստակ է. «Ո՛չ պատերազմին»։
Հեռուստատեսային հարցազրույցում, հիշելով 23 տարի առաջ Իրաքի պատերազմի դառը փորձը, նա նշել է, որ Մադրիդը թույլ չի տվել իր իրավասության ներքո գտնվող ամերիկյան բազաներն օգտագործել Իրանի վրա անօրինական հարձակումների համար։