Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են Իրանի Իսլամական հեղափոխության նոր առաջնորդի ընտրությանը 
https://parstoday.ir/hy/news/armenia-i243580-Ամերիկյան_ԶԼՄ_ները_լայնորեն_անդրադարձել_են_Իրանի_Իսլամական_հեղափոխության_նոր_առաջնորդի_ընտրությանը
Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը 
(last modified 2026-03-09T07:21:50+00:00 )
Մարտ 09, 2026 10:51 Asia/Tehran
  • Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են Իրանի Իսլամական հեղափոխության նոր առաջնորդի ընտրությանը 

Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը 

Հղում անելով IRNA-ին,  Pars Today-ը հայտնում է, որ  ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Փորձագետների խորհրդի կողմից այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի՝ որպես ԻԻՀ երրորդ առաջնորդի ընտրությանը։

Associated Press 
Associated Press-ն Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման իններորդ օրը հեղափոխության նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին գրել է․ «Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Փորձագետների ժողովի հայտարարությունը, որում ասվում է, որ այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին ընտրվել է երկրի նոր առաջնորդ և կոչ է արել ժողովրդին միավորվել նրա շուրջ»։
CNN 
CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանի բարձրաստիճան հոգևորականները այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Խամենեին ընտրել են որպես իր հոր իրավահաջորդ։ 
Հաղորդման մեջ ասվում է․ «Իրանի հիմնական ուժային կենտրոններն իրենց  աջակցությունն են հայտնել այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Խամենեիին, ով ընտրվել է Փորձագետների ժողովի կողմից»։


ABC News 
Ամերիկյան ABC News հեռուստաալիքը հաղորդել է, որ այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին՝ Իրանի նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի երկրորդ որդին,  ընտրվել է որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ։
 Հեռուստաընկերությունը հաղորդել է, որ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին վերլուծաբանների կողմից երկար ժամանակ դիտարկվում էր որպես իրավահաջորդի թեկնածուներից մեկը։

Fox News 
Fox News հեռուստաընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ հանրապետականներին և Դոնալդ Թրամփի կողմնակից է, անդրադարձել է իսլամական հեղափոխության նոր գերագույն առաջնորդի կենսագրությունը և գործունեությանն ու կրթությանը, գրելով, որ 56-ամյա այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Խամենեին այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի երկրորդ  որդին է,  ծնվել է Մաշհադում 1969 թվականին, և նրա մանկությունը համընկել է հոր՝ որպես Փեհլավի ռեժիմի հակառակորդ, հեղափոխական գործչի գործունեության հետ։