որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաիմաստավորմանը զուգահեռ Երևան-Մինսկ տարաձայնությունները սրվում են
ՀՀ ԱԺ նախագահի՝ Երևանի քաղաքական անկախության և ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների բնույթի մասին հայտարարություններից հետո Երևան-Մինսկ դիվանագիտական լարվածությունը նոր փուլ է մտել։
Tasnim-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ խոսնակ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ իր երկիրն ունի ազգային ինքնիշխանություն, հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դառնալ կախյալ երկիր, ինչպես Բելառուսը, և կհետևի իր անկախ ուղուն։ Մինսկում կտրուկ են արձագանքել այս հայտարարությանը։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և պաշտոնական բողոքի նոտա է փոխանցել վերջինիս։
Բելառուս պաշտոնյաները Սիմոնյանի խոսքերը որակել են որպես «զգացմունքային և ընտրովի» և ընդգծել են, որ Մինսկը ռազմավարական հարաբերություններունի Մոսկվայի հետ։
ՀՀ ԱԺ խոսնակն ասել է, որ վերջին տարիներին Երևանը փորձել է ստեղծել ավելի մեծ հավասարակշռություն իր արտաքին քաղաքականության և որոշումների կայացման կառուցվածքում։
Տարածաշրջանային վերջին զարգացումներից և ղարաբաղյան պատերազմից հետո իր որոշ ավանդական դաշնակիցների հետ Հայաստանի հարաբերությունները փոփոխությունների են ենթարկվել։