Երևանում մեկնարկեց «Անմահ գնդի» ամենամյա քայլերթը
https://parstoday.ir/hy/news/armenia-i245298-Երևանում_մեկնարկեց_Անմահ_գնդի_ամենամյա_քայլերթը
Sputnik. Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության ամենամյա երթը: Մինչ քայլերթը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ դիվանագետներ ներկա են գտնվել Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին:
(last modified 2026-05-09T09:09:28+00:00 )
Մայիս 09, 2026 12:32 Asia/Tehran
  • Երևանում մեկնարկեց «Անմահ գնդի» ամենամյա քայլերթը

Sputnik. Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության ամենամյա երթը: Մինչ քայլերթը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ դիվանագետներ ներկա են գտնվել Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին:

 Տեր Զգոն քահանա Աբրահամյանն իր խոսքում ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում քրտնաջան աշխատանքի և զոհաբերության շնորհիվ: Նա օրհնել է բոլոր նրանց, ովքեր եկեղեցի էին եկել մայիսի 9-ին: Պատարագից հետո «Անմահ գնդի» երթը շարժվել է դեպի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ:

 Բազմամարդ երթի մասնակիցները տանում են իրենց հայրերի, պապերի, պատերազմի հերոսների լուսանկարները, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը: Նրանք շեշտում են, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը կերտվել է մեծ զոհողությունների գնով, և այդ հիշողությունը պետք է փոխանցել երիտասարդներին: